Արցախի ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունների հարցով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության   Ազգային ժողովում կազմակերպվել է լրացուցիչ քննարկում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով, որի վերաբերյալ ստացվել էր մի խումբ ծնողների կոլեկտիվ դիմում։

Քննարկմանը մասնակցում էին  Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը , փոխնախարար Միքայել Համբարձումյանը և Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը։

Նախ՝ կարևորվել է խորհրդարանը որպես քննարկումների հարթակ օգտագործելու ձևաչափը և  հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ քննարկումների անցկացումը։ Ապա՝ անդրադառնալով հարցի քննարկմանը՝ նախարար Անահիտ Հակոբյանը հայտնել է, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում չեղարկել 9-րդ դասարանի ավարտական քննությունները։

Գործադիրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մշակվել են համապատասխան մեխանիզմեր՝ ուստարվա ընթացքում դասապրոցեսի խաթարման հետևանքով ծագած կրթական խնդիրներին լուծում տալու համար։ Միաժամանակ վստահեցրել  են, որ, ըստ անհրաժեշտության, կայացվելու են լրացուցիչ որոշումներ, իսկ աշակերտների համար ստեղծվելու են բոլոր հնարավոր նպաստավոր պայմանները քննություններին հավուր պատշաճի պատրաստվելու նպատակով։

--00--ՍԳ