N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակի արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ, առաջադրել հետագա աշխատանքների կազմակերպման խնդիրներ, խրախուսել լավագույն զինծառայողներին։

--00--ՍԳ