Վրաերթի ենթարկվածը 20-ամյա հետիոտնը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Փետրվարի 9-ին Երևանի «Աստղիկ» բժշկան կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Լուսինե Խուդոյանը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 6-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սիմոն Բարաղամյանի վարած Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փետրվարի 9-ին ժամը 10։00-ի սահմանում Opel մակնիշի 35 ՍQ 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ 

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր օպերատիվորեն վրաերթի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը բժիշկների հետ մեկնել էր հիվանդանոց։ 

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Հակոբ Մաշչյանն ու Ալեքսան Ալեքսանյանը, ովքեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարել, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է8 Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է8 հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: