Հայաստանի և Արցախի պատգամավորները հանդիպել են Աղավնոյի անցակետում՝ դրսում, ճամփեզրին․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ:

Դրսում, ճամփեզրին:

Սրա պատճառը քպ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես:

Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնես՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիեվը որոշեն, թե քո հայրենիքի, որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս ՝ պիտի ոտքի կանգնես»։

--00--ԱՀ