Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից․Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանը գումար հատկացնի սպառազինություն ձեռք բերելու համար, իրենք դա ոչ բարեկամական քայլ կհամարեն և համապատասխանաբար կարձագանքեն։

«Հիմա ամենակարևոր խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն է, իսկ Հայաստանը դրական է արձագանքել այդ գործընթացի շրջանակում Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներին»,- նշել է Ալիևը։

Ըստ Ալիևի, եթե Հայաստանն ընդունում է այդ 5 սկզբունքները, ապա դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

«Ես ցանկանում էի այդ հարցը հստակեցնել Բրյուսելում կայացած հանդիպմանը և ստացա անհրաժեշտ պատասխանը»,- հայտարարել է Ալիևը։

--00--ԱՀ