Աղավնատուն գյուղում տնից սառնարան են գողացել. կասկածյալին գտել են, գողոնը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

2018 թ. սեպտեմբերի 13-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել:

Տարաբնույթ միջոցառումներից հետո քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Հովհաննես Ս-ն:

Փետրվարի 7-ին՝ ժամը 17։30-ի սահմանում, Հովհաննես Ս․-ն գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: