Մադուրոյի ասուլիսի ընթացքում մի քանի անգամ էլեկտրականությունն անջատվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

«РИА Новости»-ն գրում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առանձնատանը հոսանքազրկում է տեղի ունեցել: Երկրի ազգային էներգետիկ կորպորացիայից հայտարարվել է, որ հոսանքազրկումներ են եղել մայրաքաղաքի 19 շրջաններում:

Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել «Սա տա-Մոնիկա» կայանում, տուժել են Կարակասի Լոս-Պրոսերես և Սանտա Մոնիկա շրջանները:

Հոսանքազրկման ընթացքում Մադուրոն լրատվամիջոցներին մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման է եղել: Էլեկտրականության անջատումից հետո տեխնիկան անջատվել է, սենյակում մութ է եղել: Այդ պահին Մադուրոյի անվտանգության աշխատակիցները շրջապատել են նրան, իսկ լրատվամիջոցների շփոթության մեջ են ընկել:

Էլեկտրականությունը կարճ ժամանակով վերականգնվել է, հետո կրկին անջատվել է։