Սա պաթոս չէ, սա Հայաստանի անկախ պետության վախճանի ժամանակ սովորական հայ քաղաքացու անձայն ճիչն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում․

«Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը:

Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:
Սա Թուրքիայի արտգործնախարարի նամակից մի հատված է՝ ուղղված Արևելյան ռազմաճակատի հրամանատարին 1920 թ. նոյեմբերի 8-ին։

100 տարի անց իրավիճակը ճիշտ նույնն է։ Այսօր ՀՀ-ում իշխանությունը զավթած կապիտուլիանտն ու իր խմբավորումը բոլորիդ համոզում է, որ խաղաղության պայմանագիր կնքելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և Արցախն ու Սյունիքը թշնամուն զիջելով մենք լավ ենք ապրելու, «խաղաղության դարաշրջան» է բացվելու։

Իրականում, բացվելու է սպառնալիքների նոր դարաշրջանը։

Մենք ոչ միայն ավելի լավ չենք ապրելու, այլ ավելի վատ ենք ապրելու, որովհետև շատերդ չեք հասկանում, թե ինչ է նշանակում ապրել ոչ անկախ պետության մեջ, թշնամու տիրապետության տակ ապրել ու կատարել իր կամքը՝ զրկված լինելով հակառակվելու հնարավորությունից։

Սա պաթոս չի, սա Հայաստանի անկախ պետության վախճանի ժամանակ սովորական հայ քաղաքացու անձայն ճիչն է։

Հատ առ հատ հիշվելու են բոլորդ, ովքեր այս օրերին ձեր գլուխը շրջել եք Հայաստանից դեպի երկրի հակառակ կողմը՝ #հակաՀայաստան'ը ու հետևում եք, թե ինչպես է այն վերջնականապես կործանվում»։

--00—ԼՄ