«Չայնիի» ոլորաններում, Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

«Չայնիի» ոլորաններում, Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Տեսանյութեր

Live

Լրահոս