Թուրքիայում PKK-ի քայլերգը երգելու համար կուսակցականներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) սպանված զինյալներին հարգանքի տուրք մատուցելու և PKK-ի քայլերգը (մարշը) երգելու համար քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 16 անդամի ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Հունվարի 30-ին Մարդինի շրջանում HDP-ն ժողով է հրավիրել, որտեղ ներկայացվել են Թուրքիայի առաջիկա ՏԻՄ ընտրություններին  առաջադրված քաղաքապետերի թեկնածուները: 

Ժողովում նաև գովեստի խոսքեր են հնչել PKK-ի զինյալների հասցեին: Այս կապակցությամբ Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, որից հետո 16 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել: 

Կասկածյալների թվում են HDP-ի Մարդինի նահանգային կառույցի համանախագահներ Ալի Սինջարը և Էյլեմ Ամաքը:

Մարդինի ոստիկանական ուժերի ձեռնարկած օպերացիայի արդյունքում որոշ կասկածյալներ և կուսակցության համանախագահներից Սինջարը ձերբակալվել են: