Sukhoi Superjet 100 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը՝ խափանված հիդրավլիկ համակարգով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտային վարչության ղեկավարի փոխանցմամբ, հետաքննության տվյալներով՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Պրահա չվերթն իրականացնող օդանավում միացել է «առաջին հիդրոհամակարգի ցածր մակարդակի» ազդանշանային համակարգը:

Օդանավում անձնակազմի 5 անդամ և 53 ուղևոր է գտնվել: Նրանցից ոչ ոք չի տուժել, վայրէջքն անխոչընդոտ է անցել: