Երևանում ՌԴ ՊՆ դպրոցում աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ստացված ահազանգի փաստով․ տեղեկացնում է Shamshyan.com-ը:

ժամը 16։40-ի սահմաններում նշված կենտրոնից հայտնել են, որ «փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 17-ամյա Դ․ Ա.-ն է։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 54 հասցեում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 հիմնական դպրոցի շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ, Ա,-ի և Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ա․-ի միջև, ինչի հետևանքով էլ 17-ամյա Դ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են նշված դրոցում, մեկը՝ 11-րդ դասարանում, մյուսը՝ 9-րդ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս