Նորավանում մոտ 1000 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

անասնակեր

Ապրիլի 12-ին, ժամը 14:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր, տեղեկացնում են ԱԻՆ–ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:31, մարվել՝ 20:58-ին: Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:

--00--ԱՀ