ՔՊ-ն գտել է ՏԻՄ ընտրություններում հաղթելու բանալին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ընտրություններ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին լրանում է Թալին համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը: Բանն այն է, որ ՏԻՄ օրենքով եթե ավագանին առաջին նստաշրջանի մեկնարկից սկսած երեք ամիս նիստ չի հրավիրում, կառավարությունը կարող է դադարեցնել ավագանու լիազորությունները եւ նոր ընտրություն նշանակել։

Մեկնարկը փետրվարի 8-ին էր։ Իսկ ավագանին չէր մասնակցում ընտրություններին, որպեսզի Տավրոս Սափեյանը չընտրվի համայնքապետ: Չնայած տեղեկություններ կան, որ ընդդիմադիր ավագանին փոշմանել է եւ որոշել է մասնակցել ավագանու նիստերին, որ նոր ընտրություններ չնշանակվեն, սակայն հիմա էլ պարզվում է` փոշմանել է իշխանությունը:

Վեդիում տարած փայլուն հաղթանակից հետո ՔՊ-ն գոտեպնդվել է, գտել է հաղթելու բանալին եւ որոշել է գնալ նոր ընտրությունների, որպեսզի համայնքի ավագանու կազմից դուրս մղի «Զարթոնք» եւ «Հայք» կուսակցություններին, որոնք դեկտեմբերին հաղթել էին։ Հիմա ՔՊ-ի սիրտն ավելի հնազանդ ու կառավարելի ընդդիմություն է ուզում Թալինում ունենալ, որ իրենց սիրասուն Տավրոսն աշխատելու դժվարություններ չունենա: Ուստի կառավարության որոշմամբ Թալինի ավագանու լիազորությունները կդադարեցվեն, եւ ամենաուշը 35 օր հետո կնշանակվեն նոր ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ