Արտենի-Արագածավան ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2109»-ը և Opel-ը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Փետրվարի 9-ին, ժամը 19:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ 1986 թ. ծնված Մ. Ն.) և «Opel» մակնիշերի (վարորդ՝ 1995 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասները, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ. Ն.-ն (ծնված 2011 թ.) տեղափոխվել են Թալինի և Արմավիրի ԲԿ-ններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը: