Բելգիայում «դեղին բաճկոններ»-ը հարձակվել են երկրի նախկին վարչապետի տան վրա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Բելգիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հարձակվել են երկրի նախկին վարչապետ Էլիո Դի Ռուպոյի տան վրա: Ցուցարարները թակել են դուռը, ապա արկղեր նետել տան ուղղությամբ` վնասելով շինությանը: Այդ մասին գրում է Газета-ն՝ վկայակոչելով Le Soir-ին: Ոստիկանությունն արձագանքել է միջադեպին և ձերբակալել ակցիայի ավելի քան 30 մասնակցի:

Ըստ աղբյուրի՝ «դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել Բելգիայի Մոնս քաղաքում: Սկզբում ակցիան խաղաղ է եղել, սակայն աստիճանաբար ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ դարձել: