Հրդեհ՝ ռեստորանի շոգեբաղնիքում․ այրվել են փայտյա կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Փետրվարի 10-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 23:14-ին:

Գյումրի-Բենիամին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվել են «Կարկաչան» ռեստորանի նկուղային շոգեբաղնիքի (մոտ 12 քմ) փայտյա կառուցատարրերը, նախամուտքի և շոգեբաղնիքի պլաստմասե 2 դռները:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս