Ամերիաբանկն ամփոփել է «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Լրացված իրականությունից մինչև բնության աղտոտման կանխարգելում։ Ամերիաբանկի կողմից ՎԻԶԱ վճարային համակարգի հետ իրականացվող «Դարձի՛ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլում տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրին գնահատեց Հանրապետության տարբեր շրջանները ներկայացնող երիտասարդներից կազմված 11 թիմերի նախագծերը։

2021-ի դեկտեմբերին մեկնարկած մրցույթում ներկայացվել են կրթության, գիտության, տնտեսության ոլորտում փոփոխություններ նախատեսող գաղափարներ։

Մրցույթի առանցքային պայմաններից մեկն էր, որ նախագիծն իրագործվի 1-2 տարվա ընթացքում մինչև 3 միլիոն դրամի բյուջեի շրջանակում։ TakeAR թիմն արժանացավ գլխավոր՝ 3 միլիոն դրամանոց մրցանակին՝ լրացված իրականության և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների նախագծի համար։

Մրցույթին մասնակցած ևս 5 թիմ ստացավ խրախուսական մրցանակ՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։