Վարդենյաց լեռնանցը կրկին փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։