Գյումրիում` տնակի լոգարանում հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

․

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից  ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր:

--00--ԱՀ