Երևանում 2 անձինք փորձել են 8 հատ կեղծ 100 դոլարանոց իրացնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

Thumbnail

Փետրվարի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու՝  Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ 31-ամյա Տիգրան Սարգսյանին, 25-ամյա Գևորգ Ղազարյանին:  Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վերջիններս փորձել են Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց: Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ:

Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին: Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: