Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ-ում դարձավ օտար և «изгой»․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեսյբուքյան էջում անդրադարձել է Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումներին.

«Մի՛ արեք, պարոնա՛յք։

Սիրելի՛ հայրենակիցներ, թե՛ ապրիլի 17-ին, թե՛ մայիսի 1-ին վարչապետի ընտրության ժամանակ, ԱԺ-ում ելույթ եմ ունեցել ու նշել,որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է,այլ անվտանգության մարտահրավերները։

Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։ Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

Նիկոլի իշխանազավթումից հետո Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։

Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ-ում դարձավ օտար և «изгой».

Հիմա Նիկոլը, շրջանցելով ԱԺ-ն, Սիրիա զորք է ուղարկում։

Չեմ հասկանում, մեր երկրում էլ ԱԺ-ն չկա՞։

Ով ինչ ուզում, ոնց ուզում, անում է։

Այսպես այլևս չի կարող շարունակվել։

Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թե՛ զինվորի սպանությունը թաքցնելու, և թե՛ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները, ուղղակի ծիծաղելի են։

Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը», - գրել է նա։