Սերգեյ Բագրատյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կայացած նիստում միաձայն Հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Քաղաքական քննարկումների և համամասնություններից ելնելով՝ որոշում էր կայացվել, որ հանձնաժողովի փոխնախագահը պետք է ընդդիմադիր կուսակցությունից, կոնկրետ ԲՀԿ-ին է բաժին հասնում: Ես շատ ուրախ եմ, որ թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է»․-ասել է անձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Հանձնաժողովի բոլոր 12 անդամները կողմ են քվեարկել Բագրատյանի թեկնածությանը:

«Հանրության մոտ դժգոհություններ կան համայնքների խոշորացման առումով, պետք է նոր չափորոշիչներ մշակենք, որ դժգոհություններ չունենանք, նաեւ մարզպետարանների աշխատանքը նոր չափորոշիչներով կազմակերպելու իմաստով»,-ասել է Բագրատյանը՝ կարեւորելով նաեւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի խնդիրը: Վ