Փաշինյանը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինելու հանձնառությունից, իրավունք չունի որոշում կայացնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

«Երբ իշխանական պատգամավորն իր քաղաքական առաջնորդի ներկայությամբ հայտարարում է, որ Արցախի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում, հարց է առաջանում՝ ՀՀ իշխանությունն արդյո՞ք իր դիրքորոշումն Արցախի հետ քննարկել է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ երեկ Արցախի ԱԺ-ի կողմից հնչած հայտարարությունն այն մասին է, որ տեղի է ունենում գործընթաց, որը ոչ միայն հակասում է 1988-ի Ազգային ազատագրական պայքարին, այլ նաև հակասում է տարբեր փուլերում դրված սկզբունքներին.

«Փաշինյանը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինելու իր հանձնառությունից և նման պայմաններում Արցախի հետ կապված որևէ որոշում կայացնելու իրավունք չունի»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։