ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև խզվածքը խորանում է, դիրքորոշումների տարբերություն կա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

«Ժամանակին Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, մեծ հաշվով Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, և եթե Արցախն իր կարգավիճակի նշաձողի իջեցման մասին չի խոսում, ՀՀ վարչապետը՝ առանց Արցախի պաշտոնական համաձայնության, չի կարող այդ մասին մեկի հետ բանակցել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունն իրենից պահանջում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնել:

«Հստակ խզվածք կա ՀՀ-ի և Արցախի իշխանությունների դիրքորոշումների միջև, որը խորանալու միտում ունի: ՀՀ իշխանությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու ռացիոնալ ծրագիր չունի, միայն զիջումների ծրագիր ունի, և Փաշինյանը շանտաժի լեզվով է խոսում՝ հավատացնելով, որ միջազգային հանրությունը պարտադրում է ՀՀ-ին նման կեցվածք որդեգրել, այդկերպ՝ պատասխանատվությունն իր վրայից հանելով և բարդելով արտաքին ուժերի վրա»,- ավելացրեց Մելիքյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։