2019-ի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3008 դիմում և գրություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 11, 24News

Thumbnail

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 4-ից 8-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3008 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոք, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 26 զանգ-բողոք:

Փետրվարի 4-8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1667 քաղաքացի: