ՌԴ նախագահը 2021 թվականին հայտարարագրել է 10,2 միլիոն ռուբլու եկամուտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

gsf

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2021 թվականին հայտարարագրել է 10,2 մլն ռուբլու եկամուտ ՝ գրեթե 200 հազար ռուբլով ավելի, քան մեկ տարի առաջ էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Ինչպես և նախկինում, Պուտինի հայտարարագրում նշված է 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան և ավտոտնակ, իսկ օգտագործման մեջ ՝ 153,7 քառակուսի մետր տուն  և 18 քառակուսի մետր ավտոտնակ: Հայտարարագրվել է երկու ավտոմեքենա ՝ «ԳԱԶ Մ21» մակնիշի և «Նիվա» մակնիշի, ինչպես նաև «Սկիֆ» կցասայլ:

2020 թվականին Պուտինը հայտարարագրել է 9 միլիոն 994 հազար ռուբլի, 2019-ին ՝ 9 միլիոն 726 հազար ռուբլի,, իսկ 2018-ին ՝ 8 միլիոն 648 հազար ռուբլի:

--00--ՍԳ