Ադրբեջանցիները Մարտակերտի շրջանում համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր․ Արցախի տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1.jpg

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

--00--ԱՀ