Տարածաշրջանից ՌԴ-ին դուրս թողնելու մասին խոսակցություններն անպատասխանատու և տարօրինակ են. դեսպան 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ռուսաստանը Հարավային Կովկասի օրգանիկ հատվածն է, ինչն ունի պատմական հենք ու ձևավորված պատմական քաղաքական, տնտեսական ու անվտանգային դերակատարություն, ուստի ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու խոսակցությունները տարօրինակ ու անպատասխանատու են: Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում նշել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազորր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

«Ես կարծում եմ, որ ի տարբերություն նրանց, ում դուք ի նկատի ունեք, Ռուսաստանն օրգանիկ կերպով է ներկա այս տարածաշրջանում։ Մենք դարերով ապրել ենք այստեղ, ապրել այն ժողովուրդների հետ, որոնք այստեղ ապրում են՝ հայերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։ Մեր շահերը մեծապես կախված են այս տարածաշրջանի հետ։ Ընդ որում, ես չեմ խոսում աշխարահաքաղաքական, այլ շատ ավելի լայն շահերի մասին։ Ռուսաստանը կողքից խաղացող չէ այս տարածաշրջանում։ Պատմականորեն և այս իրավիճակից ելնելով՝ Ռուսաստանը օրգանապես բոլոր տարածաշրջանային գործընթացների մասնակից է։ Այս առումով Ռուսաստանին դուրս թողնելու մասին խոսելը տարօրինակ և անպատասխանատու է։ ՌԴ-ն օբյեկտիվորեն ունի այստեղ կարևոր քաղաքական, տնտեսական և անվտանգային դերակատարություն։ Կրկնում եմ, ՌԴ-ն բազմաթիվ թելերով կապված է այս երկրների հետ, այդ թվում՝ միջանձնային մակարդակով։ Մենք այս տարածաշրջանի օրգանիկ մասն ենք։ Ինչպե՞ս կարելի է գնահատել ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակները։ Համենայն դեպս, տարածաշրջանի համար մեղմ ասած օգուտ չի բերի։

ՌԴ-ի համար շատ կարևոր է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները։ Հայաստանի հետ եղբայրական, դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք պատմականորեն ձևավորված են», - ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ