Խաղաղապահներին հետաքննելու կոչերը չեն արտահայտում նրանց նկատմամբ իրական վերաբերմունքը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Քաղաքական

Քարագլխում և Փառուխում գրանցված միջադեպերից հետո ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու հրապարակային պահանջները չեն արտահայտում այն դրական վերաբերմունքը, որ կա Հայաստանում և Ղարաբաղում նրանց նկատմամբ: Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ես կրկին հղում կանեմ մեր ԱԳՆ-ի նախարարի հայտարարությանը, որն, ի պատասխան հետաքննություն անցկացնելու հրապարակային պահանջներին, ասել է՝ մեր խաղաղապահները շատ կարևոր դերակատարություն ունեն։ Նրանց նկատմամբ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում վերաբերմունքը պաշտոնական շրջանակներում և բնակչության մոտ բավական դրական է։ Այդ պատճառով այսպիսի պահանջները դժվար թե արտացոլում են այն վերաբերմունքն ու իրական դերը, որն ունի խաղաղապահ զորամիավորումը Ղարաբաղում», - ասել է նա: