Դաշտն առանց օրակարգ ենք թողել, մեզ հետ հեշտ չի լինի աշխատել. Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Տարածքային կառավարման ոլորտն առանց օրակարգի է մնացել, անելիքներ շատ կան: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց անձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:  

« Զինվեք համբերությամբ, մեզ հետ հեշտ չի լինի աշխատել։ Մենք հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք դաշտը դատարկ ու առանց օրակարգ ենք թողել, եւ այն ամեն ինչով լցվում է: Այնպես որ՝ ի գործ»,- ասաց նա:

Ըստ Կարապետյանի՝ հիմա օրակարգերով այնքան պետք է դաշտը լցնալ ու հագեցնել, որ աղբ չկարողանա մտնել: