Կիևը կդադարեցնի Մոսկվայի հետ բանակցությունները, եթե վտանգվի Մարիուպոլում զինվորականների կյանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կդադարեցնի Մոսկվայի հետ բանակցությունները, եթե վտանգվի Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների կյանքը։

«Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի Մարիուպոլը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին, հետագա խաղաղ բանակցություններն անհնար կդառնան։Մարիուպոլը միգուցե  Բորոդյանկայի նման է, բայց ես ուզում եմ ասել, որ մեր զինվորականների, մեր տղաների ոչնչացումը վերջակետ կդնի բոլոր բանակցություններին»,- սպառնացել է նա։

--00--ԱՀ