Մարտի 23-ին մտադիր ենք հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ անել Հայաստանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել  հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Այդ մասին համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետություն էական, լրջագույն փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ մեզ կհաջողվի Հայաստանը մաքրել աղբից: Իհարկե, առաջին անգամ չէ, որ նման ծրագիր իրականացվում է:

2-3 տարի առաջ կառավարությունն իրականացրեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները, որոնք այս ծրագրի համատեքստում արել են», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարի իրականացրած քայլարշավի ընթացքում նկատել են «Մաքուր Հայաստանի» բացթողումները, այն, որ աղբը մեկ տեղից տեղափոխվել է մեկ այլ տեղ: