Երևանում քաղաքացին Ալիկ Սարգսյանից պարգևատրած զենքով ինքնավնասվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Փետրվարի 10-ին՝ ժամը 14:53-ին, Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածքով հիվանդանոց քաղաքացի է տեղափոխվել: Մեկնած օպերատիվ խմբին տուժողն ասել է, որ Էրեբունի փողոցում պատահաբար ինքն իրեն վնասել է: Նշանակվել էդատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Միշա Թադևոսյանն է․ նա վնասվածքը ստացել է Էրեբունի փողոցի 22-րդ շենքի մոտ կայանված ВАЗ 2121 մակնիշի 35 XN 111 համարանիշի ավտոմեքենայի սրահում իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։

Ատրճանակը Թադևոսյանը լիցքաթափելիս է եղել և պատահաբար արձակվել է կրակոց։ Զենքը, որով կրակոցն արձակվել է, որպես պարգևատրում՝ Թադևոսյանին տվել է ՀՀ նախին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս