Սիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

«Սիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել»։

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակի՝ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկվելու բանավոր համաձայնության մասնի հայտարարությանը։

«Դուք սխալվում եք, սխալ եք ձևակերպում ձեր հարցը, Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ  սխալ ձևակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, և սա էապես փոխում է հարցը։ Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա»,– ասել է Ռուբեն Ռուբինյանը։