Թուրքիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

աշխարհ

Անթալիայում ավտոբուսը ենթարկվել Է ճանապարհատրասպորտային պատահարի, նա մի խումբ զբոսաշրջիկների Էր տեղափոխում Մեծ Բրիտանիայից. տուժածների թվում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության կցորդ Դմիտրի Կոշկինը:

Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ ապրիլի 18-ին հաղորդել են Անթալիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսի ՃՏՊ-ի ենթարկվելու մասին, նրանց տվյալներով՝ տուժել Է առնվազն 10 մարդ:

«Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսը մի խումբ զբոսաշրջիկների Էր տեղափոխում Մեծ Բրիտանիայից: Տուժածների շրջանում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չկան»,-հաղորդել Է գործակալության զրուցակիցը:

--00--ԿԿ