ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 11, 24News
Վենեսուելայի PDVSA նավթային պետական ընկերությունը և դրա ձեռնարկությունները «Գազպրոմբանկում» նոր հաշիվներ չեն բացել, Reuters-ի համապատասխան հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարել է ռուսական բանկի ներկայացուցիչը:
««Գազպրոմբանկ» խմբում մի քանի տարի առաջ բացվել էր PDVSA հաշվեհամարներ, սակայն մենք ընդգծում ենք, որ որևէ նոր հաշվեհամար չի բացվել և բանկի կողմից բացում չի նախատեսվում», - բանկի ներկայացուցչի մեջբերում է ТАСС-ը:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ PDVSA-ն իր ստորաբաժանումների բանկային հաշիվները տեղափոխում է «Գազպրոմբանկ»: Հոդվածում նաև ասվում էր, որ ընկերությունն իբր իր համատեղ ձեռնարկություններին պարտավորեցրել է նավթի վաճառքից եկամուտները փոխանցել ռուսական բանկերի հաշվեհամարներին:
Գործակալությունը դա բացատրել է վենեսուելական ընկերության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներով: