«Գազպրոմբանկը» հերքել է Վենեսուելայի նավթային ընկերության շուրջ տարածվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 11, 24News

Thumbnail

Վենեսուելայի PDVSA նավթային պետական ընկերությունը և դրա ձեռնարկությունները «Գազպրոմբանկում» նոր հաշիվներ չեն բացել, Reuters-ի  համապատասխան հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարել է ռուսական բանկի ներկայացուցիչը:

««Գազպրոմբանկ» խմբում մի քանի տարի առաջ բացվել էր PDVSA հաշվեհամարներ, սակայն մենք ընդգծում ենք, որ որևէ նոր հաշվեհամար չի բացվել և բանկի կողմից բացում չի նախատեսվում», - բանկի ներկայացուցչի մեջբերում է ТАСС-ը:

Ավելի վաղ Reuters-ը,  հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ  PDVSA-ն իր ստորաբաժանումների բանկային հաշիվները տեղափոխում է «Գազպրոմբանկ»: Հոդվածում նաև ասվում էր, որ ընկերությունն իբր իր համատեղ ձեռնարկություններին պարտավորեցրել է նավթի վաճառքից եկամուտները փոխանցել ռուսական բանկերի հաշվեհամարներին:

Գործակալությունը դա բացատրել է վենեսուելական ընկերության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներով: