Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ղ

Քեմալ Քըլըչդարօղլուն, ով համարվում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ և հանդիպում ունեցել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին, և որդուն՝ Արատ Դինքին։

Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և ԺՀԿ անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Վերջիններս շնորհավորել են հայ համայնքին Զատկի տոնի կապակցությամբ։  Քըլըչդարօղլուն լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել Հրանտ Դինքի սպանությանը։

Նրա խոսքերով իշխանության գալու դեպքում պայքարելու են մութ ուժերի դեմ: Քեմալ Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ թեև Դինքի վրա կրակող անձը բանտում է, բայց իրական մարդասպանները դեռ չեն գտնվել։

«Եթե դուք ճանապարհ եք ընկնում՝ ասելով, որ պայքարելու ենք մութ ուժային կենտրոնների դեմ, պետք է գտնեք իրական մարդասպաններին։ Այդ ժամանակ այս հանրության մեջ կհասնենք հաշտեցման մակարդակի։ Տիկին Ռաքելը շատ լավ խոսք ունի՝ «երեխայից մարդասպան ստեղծող այդ խորը խավարը»։

Պետք է անպայման լուսավորենք այդ խորը խավարը, որը համագործակցում է ավազակախմբերի և ընդհատակյա ուժերի հետ»։

Քըլըչդարօղլուի կարծիքով՝ պետք է պետության մեջ արմատներ ձգած այդ անձանց հայտնաբերել ու արմատախիլ անել պետության ներսից ու այդ կերպ երկրում ապահովել խաղաղություն։