Արմավիրի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև 3-ական նռնակ ու պայթուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ապրիլի 13-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները զենքի և դրա փամփուշտների պահման և անվտանգության պայմանների հերթական ստուգման ընթացքում այցելել են Սարդարապատ գյուղի մի տուն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Ստուգման ժամանակ հայտնաբերվել է ապօրինի որսորդական հրացան: Իսկ ապրիլի 14-ին Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Շենավան գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Դեպքի վայրի զննությամբ 55-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև` երեքական նռնակ ու պայթուցիչ:

Նշանակվել են փորձաքննություններ: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

--00--ՀԶ