Պետք է գնալ նոր ընտրությունների, եթե աչքաչափով Ազատության հրապարակում շատ մարդ լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

«Համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների, եթե զիջումների գնար՝ ոչինչ չէինք ունենա տալու, ամեն ինչ տված կլինեինք, նա գնում է հստակեցումների»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում իրականացվող բողոքի ակցիային և այն մտահոգություններին, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես զիջումների է գնում և վտանգում Հայաստանը և Արցախը:

Պատգամավորի համոզմամբ, եթե Ազատության հրապարակում հասարակության թիվը մեծ լինի, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացվեն։

«Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց բնականաբար դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»,- ավելացրեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։