Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

․

Երևանում այսօր՝ ժամը 17:20-ի սահմաններում, 31-ամյա Գառնիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի վարչական տարածքում՝ Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց,  բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մոտ 30մ գլխիվայր սահելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով վնասվել է նաև 41-ամյա Մանվել Հ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է  վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ