Արցախը կկանգնեցի՛ Փաշինյանին, ստորագրված որևէ փաստաթուղթ լեգիտիմ չի լինելու․ Դավիթ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Արցախը կկանգնեցնի Նիկոլ Փաշինյանին, և Արցախի հետ կապված որևէ ստորագրված փաստաթուղթ՝ Փաշինյանի և Ալիևի միջև, լեգիտիմ չի լինելու։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Եթե խոսում ենք Արցախում ապրող արցախցիների մասին, ապա, ինչպես ասում էր ինքը Փաշինյանը, արցախցիներն իրեն քվե չեն տվել, այս անգամ էլ Արցախի ԱԺ մակարդակով հնչեցրին, որ դուք իրավասու չեք Արցախի հարցով նման որոշում ընդունել։ Փաշինյանը պարտավոր է միջազգային հանրությունում ներկայացնել Արցախի շահերը և առաջ տանի արցախահայության ինքնորոշման իրավունքը»,- ասել է Գալստյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի ապագային, հնարավոր զարգացումներին և թեմային առնչվող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։