Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին,  այդ առաքելությունը վերապահվել է ուժային կառույցներին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրերս մեծ հավաք է կազմակերպվել ոստիկանությունում, ու ղեկավար կազմից հանձնարարականներ են իջեցրել իրենց՝ առ այն, որ գյուղերում, քաղաքներում տեղի իրավապահները պետք է հայտնաբերեն ակտիվիստներին, այն անձանց, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի որդեգրած կուրսի հետ կապված։ Ասենք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող են բողոքի օջախներ առաջացնել։

Ոստիկանությանը հրահանգվել է նման մարդկանց հետ «աշխատանքներ» տանել, բնականաբար՝ ոստիկանական մեթոդներով։ Բացատրել, թե ինչքան կարեւոր է խաղաղությունը, եւ հասկացնել, որ ոչ մի պարագայում չի կարելի խոչընդոտել այդ գործընթացին։ Իսկ ով չհասկանա, ավելի «հասկանալի» մեթոդներով բացատրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ