Բնապահպանության ոլորտում Տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավել վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

235304.jpg

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է հաշվետվություն:

Նշվում է, որ իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված, 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում արձանագրված 37 դեպքով հաշվարկվել է 95.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

--00--ՀԶ