Տավուշի մարզում Kia-ն մխրճվել է կայանված «07»-ի մեջ. վերջինիս վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Փետրվարի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի և «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, որի մեքենան ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։