Արցախի պահպանողական կուսակցությունը միացել է Արցախի ԱԺ-ի՝ ապրիլի 14-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

nka8

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցությունն այսօր այլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ պաշտոնապես սատարել և միացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի հայտարարությանը։

#Արցախ/ի պահպանողական կուսակցությունը միշտ լինելու է իր ժողովրդի կողքին և շարունակելու է պաշտպանել հայրենի երկրի ու պետության շահերը։

Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին, պետությանը և Արցախի Պահպանողական կուսակցությանը»։

--00—ԼՄ