Ճապոնիան քիմպաշտպանության միջոցներ և անօդաչուներ կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News

,

Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի դիմակներ եւ հագուստ, որոնք կարող են պաշտպանել քիմիական զենքից, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: Այս մասին՝ ապրիլի 19-ին հաղորդել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբոու Կիսին:

«Ուկրաինայի կառավարության նոր հարցման հիման վրա որոշվել Է քիմիական պաշտպանության կոստյումներ եւ դիմակներ, ինչպես նաեւ անօդաչուներ ուղարկել Ուկրաինա»,-Կիսիի խոսքը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները: Նա նշել Է, որ բեռները կուղարկվեն առեւտրային չվերթներով, հենց որ պատրաստ լինեն: «Մենք կշարունակենք առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,-հայտարարել Է Կիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: