Ավելի քան 40 կիլոգրամ կոկաին են Բելգիայից Պետերբուրգ բերել Էկվադորի բանանների տեսքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հասարակական

Բելգիայից թմրանյութերի խոշոր մաքսանենգություն Է կասեցվել Պետերբուրգում: Այդ մասին ապրիլի 19-ին հաղորդել Է Բալթյան մաքսատան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անօրինական շրջանառությունից առգրավվել Է ավելի քան 40 կիլոգրամ թմրանյութ: Խմբաքանակի մոտավոր արժեքը սեւ շուկայում գերազանցում Է 600 միլիոն ռուբլին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտվում Է, կոկաինով լցված 40 ուղղանկյուն բրիկետները հայտնաբերել են վեց սառնակոնտեյներներից մեկում, որոնք Բելգիայից ծովային նավով բերվել Էին մթերային սուպերմարկետների ցանցի հասցեով:

Մաքսային դեկլարացիայում նշած Է եղել՝ բանաններ՝ Էկվադորից: Բալթյան մաքսատունը քրեական գործ Է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 229.1 հոդվածի 4-րդ մասով (թմրանյութերի մաքսանենգություն՝ հատկապես խոշոր չափերով), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԿԿ