Ես իմ տեղում եմ․ իսկ ԼՀԿ-ն Վանաձոր քաղաքի համար ի՞նչ ունի արած. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

«Ինձ թվում է՝ ես վայելում եմ վանաձորցիների աջակցությունը»,-կառավարության ընդունելությունների տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Քաղաքապետը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ ծանոթի, խնամի-բարեկամի, ազգականի աշխատանքի չի տեղավորել։ Ինչ վերաբերում է նոր իշխանության հետ հարաբերություններին, ՀՀԿ-ական քաղաքապետը հայտարարել է․

«Ինձ թվում է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որն իր տեղում է, որևէ իշխանության հետ խնդիր չունի։ Ես համարում եմ, որ իմ տեղում եմ»։

24News-ի հիշեցմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պնդում են, որ հեղափոխությունը Վանաձոր չի հասել, Մամիկոն Ասլանյանն ասել է. «Իսկ «Լուսավոր Հայաստանը» Վանաձոր քաղաքի համար ի՞նչ ունի արած, որ հեղափոխությունը հասնի կամ չհասնի։ Իրենք նույնիսկ քաղաքի զարգացման ծրագրերին, բյուջեի քննարկմանը՝ որպես ավագանու անդամներ, չեն մասնակցում։ Չեմ ուզում մտնել քաղաքական պալեմիկայի մեջ»։